«Հայոց Հզոր Բանակ» ծրագիրն ինձ տվել է ընկերներ, որոնց հետ պարտությունը ոչ թե հուսահատություն է, այլ պայքար…

<<Հայոց հզոր Բանակ>> ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ՖԲ իր էջում գրառում է կատարել.<< Բաներ կան, որ բառերով ու խոսքերով չես կարող նկարագրել… Ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ, քանի որ դժվար ճանապարհն ամգամ անցնում եմ անդավաճան ընկերության հետ… Տխրահռչակ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն ինձ գլորեց գետին ՝ պատեպատ տալով։ Փորձում էի ոտքի կանգնել, բայց միշտ հրում գցում էր այդ հայտարարության այս կամ այն կետը։ Վստահ եմ, որ այդպես էր ազգիս մեծ մասի մոտ։ Վերջապես ուժ գտա կրկին գործելու՝ մեղադրելու փոխարեն պատրաստվել հաջորդին։ «Հայոց Հզոր Բանակ» ծրագիրն ինձ տվել է ընկերներ, որոնց հետ պարտությունը ոչ թե հուսահատություն է, այլ պայքար… Շուտով լավ լուրերով կվերադառնամ ընկերներ ջան, իսկ մինչ այդ խնդրում եմ, շարունակեք «Հայոց Հզոր Բանակ»-ին փոխանցումներ կատարել։ Բոլոր փոխանցումները՝ սկսած ամսի 15-ից, կտեղադրեմ մի երկու օրից…