Ռուսաստանաբնակ հայազգի քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել՝ ՌԴ ԱԳՆ-ից ու պատրիարք Կիրիլից պահանջելով օգնել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Ռուսաստանաբնակ գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Քեթցյանն արդեն 4-րդ օրն է շարունակում է իր միայնակ ակցիաները՝ հանուն ղարաբաղյան պատերազմի ռազմագերիների ազատարձակման։ Վերջինս նաև հացադուլ է հայտարարել։ Այսօր նա ՌԴ ԱԳՆ-ի դիմաց է արտահայտում իր բողոքն ու պահանջը։ Այս մասին վերջինս տեղեկացրել է Facebook-ի իր էջում արված գրառմամբ։ Քեթցյանը նաև դիմել է Համայն Ռուսիո ու Մոսկվայի Պատրիարք Կիրիլին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Ադրբեջանում ազգությամբ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում։ Հավելենք, որ ավելի վաղ Քեթցյանը նաև միայնակ ակցիա էր իրականացրել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ կրկին պահանջելով հայ գերիներին ազատ արձակել։ Նյութի աղբյուրը ` Newsbook.am