Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ռուսական կողմը կիրառում «Բաստիոն» հրթիռային համակարգը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեռքե՛րդ», «չգոռա՛ս»․ նախագահականի դիմաց իրավիճակը լարված էր
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն և վերահսկողություն. Ալիևը...
Սանկտ Պետերբուրգ-Երեւան ձեւաչափն ակտիվանում է․ «Ժողովուրդ»