«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։ Մեզ պատմեցին, որ պատերազմից հետո Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառումների համար խիստ զգուշացումներ են ստացել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, անգամ՝ օպերատորները, որոնց իր մոտ է հրավիրել Հ1-ի լրատվական հաղորդումների պրոդյուսերը եւ զգուշացրել, որ «հանգիստ նստեն տեղները»։ Մյուս ահազանգը ստացել ենք էկոնոմիկայի նախարարությունից, մասնավորապես՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։ Բոլոր այն աշխատակիցները, ովքեր դեմ են այս իշխանությանը եւ հակաիշխանական որեւէ գրառում են անում իրենց էջում, ղեկավարները կանչում են եւ վախեցնում, թե աշխատանքից կհեռացվեն։ Ի դեպ, կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է»: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Պետական աշխատողները խիստ զգուշացումներ են ստանում քննադատական ստատուսների համար
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 18 հազար 555 նոր դեպք
Անուններ․ ովքեր են առաջադրվել Սիսիան և Անի համայնքներում․ «Ժողովուրդ»
Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել․ «...
Ուշադրություն․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի․ եղանակ