Երբ բժշկին վստահում և հավատում են փոքրիկները

NewDent  ատամնաբուժական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Վերոնիկա Ղազարյանը երկար տարիներ աշխատում է  նաև մանկահասակ տարիքի երեխաների հետ: Իսկ ինչպես հայտնի է  փոքրիկների հետ աշխատանքը ամենադժվարինն ու պատասխանատուն է, և պահանջում է  առաջին հերթին գտնել երեխայի սիրտը տանող ճանապարհը: Փոքրիկները փորձառու բժշկուհուն  վստահում են հենց առաջին հանդիպումից, վստահում են անվերապահորեն:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ  ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել բժշկուհի Վերոնիկա Ղազարյանին՝ երեխաներիս հանդեպ ցուցաբերած ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար: Բժշկուհին մասնագիտական հմտություններին զուգահեռ,  ունի  բալիկների հետ աշխատելու իր սեփական բանաձևը և այնքան նրբորեն է նախապատրաստում  երեխային, որ նա մոռանում է ատամնաբույժին դիմելու նախօրոք ունեցած վախերը: Բժշկուհի Վերոնիկա Ղազարյանի մոտից թե բալիկները, թե ծնողները հեռանում են երախտիքի մեծ զգացումով՝ իրենց հետ տանելով առողջ ատամնաշար և գեղեցիկ ժպիտ ունենալու բժշկուհու խորհուրդները:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև  NewDent  ատամնաբուժական կլինիկայի տնօրինությանը՝ Վերոնիկա Ղազարյանի նման մասնագետներ ունենալու և նրանց  աշխատանքը  ըստ արժանվույն գնահատելու համար:

Անի Շահբազյան