Համայնքների որոշ ղեկավարներ պատասխանատու են եղել մարդկանց թվաքանակ ապահովելու գործում

Blic.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի ղեկավարությունը բավական երկար ժամանակ է նախապատրաստվել  մարզում Նիկոլ Փաշինյանի այցը հավուր պատշաի կազմակերպելու համար: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը համայնքի ղեկավարներին հրահանգել է ամեն գնով մեծաքանակ մարդկանց ներկայություն ապահովել վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես ներկա են եղել  Աշտարակի հարակից գյուղերի բնակիչներ, իսկ նրանց ապահովելու գործընթացը  ջանասիրաբար կատարել են  մարզպետի մտերիմներ համարվող՝ Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանն ու Ագարակ համայնքի ղեկավար՝ Արմեն Հարությունյանը: Ի դեպ, վերջինիս մինչ ընտրությունները, Ագարակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել մարզպետ Դավիթ Գևորգյանը և բիզնեսմեն գյուղապետի համար լավությունը փոխհատուցելու հարմար առիթ էր ներկայացել: