Երբ բժիշկ-մանկաբույժ են բառի ընդգրկուն իմաստով

Երբ հանգամանքների բերումով փոքրիկս հայտնվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում, չէի էլ պատկերացնում, որ այստեղ կհանդիպեմ փոքրիկների առողջության հարցում այդքան նախանձախնդիր ու նվիրված բուժաշխատողների։ Հիվանդանոցի անհետաձգելի բուժոգնության բաժանմունքի ղեկավար Լիլիթ Վարդանյանը բժիշկ-մանկաբույժ է բառի ամենաընդգրկուն իմաստով: Բարի, հոգատար և փորձառու բժշկուհին ջանք ու եռանդ չի խնայում կլինիկայում գտնվող երեխաների բուժումը արդյունավետ կազմակերպելու համար: Երախտիքի խոսքերը քիչ են՝ արտահայտելու այն, ինչ զգում է յուրաքանչյուր ծնող՝ սիրելի փոքրիկի ապաքինումը հուսալի ձեռքերում տեսնելով։ Սիրելի Լիլիթ Վարդանյան, Դուք մեր երեխաներին տալիս եք լավագույնը, Դուք միշտ մեր կողքին եք, Ձեր օգնության կարիքն ունեցող բալիկներին շրջապատելով ջերմ հոգատարությամբ և պատասխանատվության բարձր գիտակցումով մոտենալով Ձեզ վստահված աշխատանքին:
Կրկին ու կրկին Շնորհակալություն Ձեզ, սիրելի Բժշկուհի
Անի Շահբազյան