ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները

ՎՏԲ-Հայաստան Բանկը, պարբերաբար բարելավելով իր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմաններն, այս անգամ իջեցրել է ֆիզիկական անձանց վարկերի գնման տարեկան տոկոսադրույքը և միջնորդավճարը:

Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է` գրանցված եկամուտ և դրական վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին, շահավետ պայմաններով այլ բանկերում կամ վարկային կազմակերպությունում գործող վարկերի գնում։

Հաճախորդը ստանում է վարկ` այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում գործող պարտավորության մնացորդի չափով, ինչպես նաև ունի վարկի հավելյալ գումար ստանալու հնարավորություն:

Վարկերի վերաֆինանսավորման հիմնական պայմաններն են.
• տարեկան տոկոսադրույք՝ 11,6% -ից մինչև 16,6% (փաստացի տոկոսադրույք` 14,5-20,5%),
• վարկի ժամկետ՝ 6-60 ամիս,
• վարկի սպասարկման ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0,1% չափով:

Բանկն առաջարկում է նաև վարկի տարեկան տոկոսադրույքից զեղչերի ճկուն համակարգ այն հաճախորդներին, ովքեր ձևակերպում են դժբախտ պատահարներից կամ անշարժ գույքի ապահովագրություն: Վերոնշյալ պայմաններով Բանկն իրականացնում է առանց գրավի սպառողական վարկերի, վարկային գծերի, ապառիկ վարկերի գնում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև ավտովարկերի և հիփոթեքային վարկերի գնում, որոնց պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Բանկի կայքում:

Վարկի վերաֆինանսավորումը հաճախորդին տալիս է հետևյալ առավելությունները`
• վարկերի տոկոսադրույքի իջեցում,
• տարբեր բանկերում գործող վարկերի գծով վճարումների միավորում մեկ վճարի մեջ,
• վարկի ժամկետի երկարաձգում,
• լրացուցիչ վարկի գումարի ստացում,
• ամենակարևորը՝ ամսական վարկային բեռի իջեցում:

Ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ
մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում` https://www.vtb.am/am/credits#varki-gnowm# հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով

Կոնտակտային կենտրոն 87 -87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: