Հաղթանակի օրը. Բագրատ Արշակի Վարդանյան

Վարդան վարդանյանը սոցիալական ցանցի  իր էջում գրառում է կատարել.

Պապս’ Կապիտան Բագրատ Արշակի Վարդանյանը ծնվել է Շամշադինի շրջանի Չինչին գյուղում(08.06.1913 – 05.02.2001):Սովետական բանակ է զորակոչվել 1939թ.-ին,ավարտելով արագացված սպայական կուրսը’1941թ.- ից մինչև պատերազմի ավարտը դասակի հրամանատարից աճել է մինչև գումարտակի հրամանատար’կապիտանի կոչումով։Վիրավորվել է 5 անգամ։Ավելի քան 10 անգամ պարգևատրվել է’այդ թվում “Հայրենիքին մատուցած ծառայության համար” երկրորդ և երրորդ աստիճանի շքանշանով,Խիզախության,Կովկասի,Ուկրաինայի,Բուդապեշտի ազատագրման,Վիեննայի գրավման համար մեդալներով,անվանական զենքով և սպայական դաշույնով։Մասնակցել է Կուրսկի աղեղի,Դնեպրի գետանցման մարտական գործողություններին։Մեծ Հայրենականին մասնակցել են նաև նրա եղբայրները’ Լևոն և Գրիգոր Վարդանյանները(վերջինս զոհվել է 1942-ին)։