Թուրքական զորախմբերը կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները բավականին ծավալուն ներկայացվածությամբ կմասնակցեն ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Steadfast Defender 2021» զորավարժություններին, հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի Չորլու նահանգում գտնվող 66-րդ մոտոհրաձգային բրիգադից արդեն դուրս է եկել 120 միավորանոց զինվորական շարասյունը, որը պետք է ցամաքային ճանապարհով հասնի Ռումինիա։ Այնտեղ են անցկացվելու ՆԱՏՕ-ի զորավարժությունները:

Նշվում է, որ 120 միավորանոց ևս մեկ թուրքական զինվորական շարասյուն էլ Ռումինիա կուղևորվի մայիսի 19-ին: