Ո՞ւմ ցուցակում է հանգրվանել «Վեդի ալկո»-ի Մանվելը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր համերկրացի Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 7-րդ համարն է։ Ուշագրավ է, որ ԿԸՀ ներկայացված նրա տվյալներում բացակայում է զբաղմունքը, եւ նշված չէ, որ նա սեփականատեր է։

Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին եւ թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ:

Մանվել Ղազարյանը հեղափոխությունից հետո փորձեց կրկին վերադառնալ քաղաքականություն՝ Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքով, բայց դաշինքը չհաղթահարեց շեմը։ Հիմա ամենից շատ իշխանությունն է շահագրգռված, որ Արամ Սարգսյանի ուժը մտնի խորհրդարան՝ կոալիցիա կազմելու ակնկալիքով պայմանավորված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։