«Ոստիկանությանը բարեփոխե­լու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել»…

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ Երևանում իրա­կանացվում է նոր պարեկային ծա­ռայություն: Ի՞նչ փոխվեց երևանյան տաքսիստների կյանքում, երբ «գայիշնիկներին» փոխարինեցին պարեկները, «Իրավունքը» այս օրերին հարցախույզ է իրականացրել տաքսիստների շրջանում: Պարզվում է՝ նրանց սպասելիքնե­րը բոլորովին այլ էին, նույնիսկ կատա­կում են, թե փոխանակ իրենք անհրա­ժեշտության դեպքում մեզ օգնեն, մենք ենք իրենց օգնում: Նոր մեքենաները վա­րելու գործում նորաթուխ պարեկները երբեմն-երբեմն խնդիրներ են ունենում, ինչին օգնության են հասնում հենց տաքսիստները: Այնուամենայնիվ, ամենահաճախ հնչած տեսակետը հետևյալն է. «Ոստիկանությանը բարեփոխե­լու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել, ուրիշ բան չկա»:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: