Համայնքային գույքը չտարբերեց ազգային արժեքներից

Ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանի զարմանքը նրա մասնագիտական որակների փայլուն դրսևորում էր։ Երբեմնի դերասանն իր խոսքով՝ զարմացած է այն մարդկանց մտքի գոհարներից, ովքեր մայթերին, կանաչապատ տարածքներում ինքնակամ շինություններ են կառուցում:

Բայց Մարությանը կարողացավ ամենևին չզարմանալ, երբ ավագանու <<Իմ քայլը>> խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը սկսեց իր մտքի գոհարները շաղ տալ: Ի մասնավորի, նա քաղաքապետարանի՝ շինությունները քանդելու գործընթացը համարեց արկածախնդիր երևույթ: «Քանի որ նախորդ հացը շատ սպառիչ էր, քանդման խնդիր եթե չկա ,մնացածը արկածախնդիր ընթացք է: Ուզում եմ անդրադառնալ էս երևույթի փիլիսոփայությանը և հիմքերին: Մեր բոլորի պարտքն է վատամարդ լինելով պահպանել համայնքի գույքը: Այստեղ գործող Երևանի ավագանին ժամանակավոր երևույթ է, և մենք էստեղ պաշտպանում ենք համայնքի գույքը նաև ի շահ ձեր երեխաների: Մենք անցողիկ ենք, բայց համայնքը և համայնքային գույքը մնայուն արժեքներ են»։ Դժվար չէ կռահել, թե արկածախնդրության որ մակարդակում կարելի է դիտարկել ԵՊՀ պատմության ֆակուլտետը ազգագրության մագիստրոսի որակավորմամբ ավարտած մասնագետի նման դատողությունները։ Բայց նա պետք է, որ տարբերակեր համայնքային գույքը ազգային արժեքներից: