News 1 Իրավունք Հայաստան Հասարակություն Մամուլ Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանափակումը վերաբերում է հատկապես իշխանական խմբակցությանը, արգելվում է շփվել իշխանական պատգամավորների հետ. ԹագուհիԹովմասյան

ԱԺ-ում այս պահին չկա որոշում՝ լրագրողների տեղաշարժի որևէ սահմանափակման մասին, իսկ եթե չկա որոշում, այն նաև կիրառվել չի կարող։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի աննախադեպ սահմանափակումներ են սահմանվել։

«Ի զարմանս ինձ, փաստորեն, կան տեղաշարժի սահմանափակումներ, տարակուսելին այն է, որ այդ սահմանափակումը վերաբերում է հատկապես իշխանական խմբակցության մատույցներին, արգելվում է շփվել իշխանական պատգամավորների հետ։ Արդեն տարբերակում կա՝ որ պատգամավորները լրագրողների հետ շփվելու խնդիր չունեն»,-ասաց նա՝ նշելով, թե չի հասկանում՝ այդ սահմանափակումներն ինչ նպատակ են հետապնդում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

superuser

Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառման նախագիծը

Van Sedrakyan

«Փաստ». Մի երիտասարդի և վարչապետական մի ներողության պատմություն

Van Sedrakyan