Մեծ Բրիտանիայի խանութներում սննդի պակասի պատճառով կառավարությունը կդիմի բանակին

Մեծ Բրիտանիայի կառավարությունն օգնության խնդրանքով կդիմի բանակին՝ կապված երկրի խանութներում սննդամթերքի հնարավոր դեֆիցիտի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Միացյալ Թագավորությունը բախվել է բեռնատարի 100 հազար որակավորված վարորդի պակասի, ովքեր իրականացնում էին մթերքի անխափան փոխադրումը սուպերմարկետներ։ Խախտվել է նաև դեղորայքի մատակարարման շղթան։ Լոգիստիկայի ոլորտում խնդիրներն առաջացրել է ոչ միայն կորոնավիրուսային պանդեմիան, այլև Brexit-ը, որից հետո շատ մասնագետներ լքել են երկիրը։

Նախարարների կաբինետը բանակից 2000 վարորդ կխնդրի, ովքեր ստիպված կլինեն երկար աշխատել՝ առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար։ Պոտենցիալ վարորդների վկայականների տրամադրումն էլ ուշանում է՝ COVID-19-ի սահմանափակումների պատճառով։