Գնդեվազի մինչև 30 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կունենա ջեռուցման արդիականացված համակարգ և նոր գույք

Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանը, տեղակալի պաշտոնակատար Վարդան Սարգսյանի հետ, այցելել են Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ վարչական շրջան՝ ծանոթանալու ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։
Առաջին կանգառը Գնդեվազ գյուղի մանկապարտեզն էր, որտեղ Վահագն Արսենյանը ծանոթացել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրով վերանորոգված մանկապարտեզին։
Աշխատանքային այցի ընթացքում տնօրեն Սաթենիկ Ներսիսյանը մանրամասն ներկայացրել է մանկապարտեզում առկա խնդիրները։ Մասնավորապես նշել է ջեռուցման և գույքի խնդիրը։
Վահագն Արսենյանը ծանոթանալով խնդիրներին նշել է, որ մոտ օրերս նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես, մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ, ինչպես նաև ավելացնել գույքային ֆոնդը։

Իսկ գարնանն արդեն մանկապարտեզի տարածքում կտեղադրվեն արևային էլեկտակայաններ, որոնց շնորհիվ էապես կկրճատվի ջեռուցման վրա ծախսվող գումարը։
Կորոնավիրուսային վարակով պայամանվորված՝ աշխատանքային այցը կազմակերպվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում։