Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակել է Արցախի ոստիկանության հերթափոխի մեքենայի վրա

Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցաի ՆԳՆ ոստիկանությունը՝ հավելելով, որ դեպքի մասին մանրամասներ կհրապարակի ավելի ուշ։