Երբ բժիշկը մասնագիտական ու մարդկային բարձր որակների կրողն է

Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են։ Այս առումով կարևոր է հատկապես ատամնաբույժի բժշկական գրագիտությունն ու մասնագիտական հմտություններին տիրապետելու արհեստավարժությունը։ Հատկանիշներ, որոնք ըստ արժանվույն կարևորում է «Նյու դենտ» ատամնաբուժական կլինիկայի ղեկավար, Հայ Ստոմատոլոգների միության վարչության անդամ Կարեն Գաբրիելյանը: Բժիշկ,ով կրելով մասնագիտական ու մարդկային բարձր որակներ՝ խստագույն պատասխանատվությամբ է մոտենում իր գործին, մշտապես հետևելով ատամնաբուժության ոլորտում գիտական նորարարարություններին ու արդիականացման միտումներին։ Հենց մասնագիտական նախանձախնդրության արդյունք է այն, որ մարդիկ «Nudent» կլինիկայից հեռանում են ժպիտով, ընդ որում՝ գեղեցիկ ժպիտով, ու երախտագիտությամբ: Երբ ատամների բարդացած խնդիրների պատճառով դիմեցի «Նյու դենտ», չէի պատկերացնում, որ բուժումից հետո կարող եմ ունենալ ոչ միայն առողջ ատամներ, այլև գեղեցիկ ատամնաշար: Ավելին, բուժման ձանձրալի ու նյարդայնացնող պրոցեսին կփոխարինեն բժշկի գրագետ դիտարկումները և՛ բժշկագիտության, և՛ կրթության (հատկապես բժշկական կրթության) մասին։ Զարմանալի են հատկապես Կարեն Գաբրիելյանի քաղաքական հասուն ու գրագետ հայացքները մի ոլորտի մասին, որ նրա մասնագիտության հետ կապ չունի։
Հարգարժան խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել «Նյու դենտ» կլինիկային՝ ի դեմս ղեկավար Կարեն Գաբրիելյանի, և՛ բուժման, և՛ հոգեբանական աջակցության համար, որը պակաս կարևոր չէ գեղեցիկ ժպիտ ունենալու համար։
Լ. Մովսիսյան