Անվտանգության խորհուրդը քիչ անց նիստ կհրավիրի

Անտվանգության խորհուրդը քիչ անց նիստ կհրավիրի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ 20․30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ-ն նիստ կանի։ Օրակարգում, տրամաբանորեն, ՀՀ սահմանին տիրող գերլարված իրավիճակն է։

Ըստ երևույթին՝ կքննարկվի նաև, թե ինչ արձագանքներ են եկել առաջին հերթին ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, որոնց ժամեր առաջ դիմել էր Հայաստանը, ինչպես նաև՝ տարբեր երկրների դեսպանների հետ ունեցած հանդիպումների արդյունքները։