Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով կրկին քննարկեց հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը: «Հայաստան» դաշինքը 13-րդ անգամ այս պաշտոնին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին հանձնաժողովի նիստը և լքեցին դահլիճը: Հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները 13-րդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Մանրամասները՝ տեսանյութում: