Չեղարկվել է այսօր նախատեսված Երեւան-Ակտաու չվերթը

Այսօր նախատեսված Երեւան-Ակտաու չվերթը չեղարկվել է։ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ SCAT ավիաընկերության Երեւան-Ակտաու չվերթը նշանակված էր Երեւանի ժամանակով 18:10-ին։

Նշենք, որ ավելի վաղ չէր կայացել նաեւ Ակտաու-Երեւան գիշերային չվերթը։