Ցավակցում ենք…

Կյանքից հեռացավ մարդ, ում բժշկական գիտելիքների և մասնագիտական արհեստավարժության արդյունքում բազմաթիվ մարդիկ բուժվել են, փրկվել իրական մահվան վտանգից։ Մարդ, ում մասնագիտական ու մարդկային որակների ներդաշնակ համադրության մեջ ճանաչում ենք յուրատեսակ Բժիշկ-Մարդուն, ով երկար տարիներ եղել է ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգը։ Նրա ղեկավարությամբ այս ոլորտն աշխատել է բարձր արդյունավետությամբ։ Աշոտ Մամիկոնյանի դպրոցով են անցել հանրապետության լավագույն էնդոկրինոլոգները։ Blic.am-ի խմբագրությունն իր խորին ցավակցությունն է հայտնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար, էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյաննին՝ բազմավաստակ հոր, ճանաչված բժիշկ Աշոտ Մամիկոնյանի մահվան կապակցությամբ։