Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա, Զելենսկին նոր հայտարարություն արել. ինչ իրավիճակ է Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ «հասարակության մեջ մշտական խուճապի պայմաններում ֆիզիկապես անհնար է» իրականացնել տնտեսական քաղաքականություն և բարեփոխումներ։ Նա այս հայտարարությունն արել է երեկ՝ անդրադառնալով ռուսական զորքերի հնարավոր ներխուժմանը, որի մասին պարբերաբար հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:

Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարը խոստովանել է, որ պատերազմի ռիսկերը գոյություն ունեն։ Նրա կարծիքով՝ դրանք Ռուսաստանի իշխանությունների ասածների ու արածների անհամապատասխանության, ինչպես նաև ուկրաինական սահմանների մոտ մեծ թվով ռուսական զորքերի կենտրոնացման մեջ են։

Միեւնույն ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար: Երկու երկրների ղեկավարները մտադրված են քննարկել առևտրատնտեսական հարաբերություններին, տարածաշրջանում անվտանգության, երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր:

Ընդ որում, բանակցությունները կայանալու են Ուկրաինայում լարվածության ֆոնին: Հարավը մեղադրում է Մոսկվային՝ Ուկրաինա ներխուժման համար, իսկ Մոսկվայում հերքում են այդ մեղադրանքները: