Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների հետևանքը. «ժողովուրդ»

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունները հանգեցրել են որոշ վարչությունների վերակազմավորման, ինչի արդյունքում մի քանի աշխատակիցներ դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ մի մասն էլ ընկել է կրճատման տակ: Այժմ, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատարները հաստատուն հաստիք ունենան, հայտարարվում են արտաքին մրցույթներ, որոնց մասնակիցը դառնում է նախարարության աշխատակիցը, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն տալիս է կազմակերպել ներքին մրցույթ, որին կարող է մասնակցել նախարարության աշխատակիցը ու հաստատվել իր հաստիքում:

«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցեցին, որ մեխանիզմն այսպիսին է՝ նախարարությունը հայտարարում է այս կամ այն մասնագետի ընդունման արտաքին մրցույթ, բայց մրցույթի արդյունքներով հաստատում նախարարության աշխատակցին: Սա թերևս նախարար Քերոբյանի հերթական ձևական նախաձեռնությունն է՝ ցույց տալու, թե որքան թափանցիկ է աշխատում իր ղեկավարած գերատեսչությունը:

Նկատենք, որ հաճախ արտաքին մրցույթներին գրանցված մասնակիցները, տեսնելով, որ նախարարության աշխատակիցներից որևէ մեկը ևս մասնակցում է դրան, պարզապես չեն ներկայանում մրցույթին:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում