ՄԱԿ-ի առաքելությունը վարկաբեկում է կազմակերպությունը որպես ինստիտուտ. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ վերջերս Արցախ այցելած «այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արել է՝ լեգիտիմացնելու էթնիկ զտումները, կամայական կալանավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և Ադրբեջանի կողմից կատարված մյուս հանցագործությունները»։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի գնահատմամբ՝ նրանք հեղինակազրկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ:

«Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- նշել է Մարուքյանը։