Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչք չի կատարել, վերադարձել է օդանավակայան

Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Ժուկովսկի» օդանավակայան՝ արգելակման համակարգի խափանման ցուցիչի միանալու պատճառով:

«Ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել WZ4325 (Մոսկվա-Երեւան) չվերթը, վերադարձել է «Ժուկովսկի» օդանավակայան՝ արգելակման համակարգի խափանման ցուցիչի միանալու պատճառով: Որոշում է կայացվել Sukhoi Superjet օդանավի՝ մեկնարկի օդակայան վերադարձի մասին»,- հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նաեւ հավելել է, որ ինքնաթիռն օդակայան է վերադարձել մոտավորապես 11:17-ին: