ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Կարեն Դեմիրճյանի շիրիմին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Կոմիտասի անվան այգու պանթեոնում՝ Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։

Կարեն Դեմիրճյանն այս ապրիլի 17-ին կդառնար 90 տարեկան։