Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական):
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է.
«Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը.
Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար պատրիարք ընտրի:
Հոգևոր դպրոցները փակ են:
Պատրիարքի կարգավիճակ չկա:
Էլի թվարկեմ՞»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանի Հունաստանում հանդես էր եկել սկանդալային հայտարարություններով: Մասնավորապես նա նշել էր, որ 1923թ. ստորագրված Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի: