Հայաստանում սպասվում է մինչև 42 աստիճան շոգ և հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 17-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Աղբյուրը, վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն տվյալները, հայտնում է, որ Հայաստանի տարածքում հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երևանում հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: