Նախաքննական մարմիններում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններում խառնաշփոթ է ստեղծվել:

Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո իրավապահ համակարգում քննարկում է եղել քրեական գործերի ենթակայության հարցը բարձրացնել, եւ եթե որեւէ նախաքննական մարմնում, օրինակ՝ ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում կան այնպիսի քրեական գործեր, որոնք իրենց կառույցի քննության ենթակա գործ չեն, ապա ուղարկել՝ ըստ ենթակայության:

Արդյունքում նախաքննական մարմինները սկսել են քրեական գործերը մեկը մյուսին ուղարկել, ինչը համակարգում աշխատանքային խառնաշփոթ է ստեղծել: Այս իրավիճակն առավել զայրացրել է փաստաբաններին, քանի որ գործերի քննությունները կանգ են առել, ու, ըստ նրանց, մինչեւ նոր քննիչը ծանոթանա արդեն մեկ տարի քննված գործին, իրենց պաշտպանյալի իրավունքները կխախտվեն:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում