Բեռնատար ավտոմեքենա է այրվել․ ԱԻՆ

Օգոստոսի 21-ին, ժամը 21:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Դոմիկներ» կոչվող փողոցում այրվում է ավտոմեքենա:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Միքայելյան 2-րդ փողոցում այրվում է կայանած «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:55-ին, մարվել՝ 23:49-ին: Այրվել են ավտոմեքենան և վերջինիս թափքում կուտակած մոտ 160 հակ անասնակեր։