Մեծ Բրիտանիայի թագավոր դարձավ արքայազն Չարլզը․նա կգահակալի Չարլզ III անունով

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո երկրի թագավոր դարձավ 73-ամյա արքայազն Չարլզը՝ Ուելսի նախկին արքայազնը, քանի որ նա է հաջորդ թագաժառանգը, սակայն պաշտոնապես Չարլզը միապետ չի կոչվի մինչեւ ուրբաթ՝ միապետի մահվան հաջորդ օրը:

Արքայազն Չարլզի տիտղոսը կփոխանցվի ավագ որդուն՝ արքայազն Ուիլյամին՝ Քեմբրիջի դուքսին։

Արքայազն Չարլզը կգահակալի Չարլզ III անունով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը։

Լուրը հաստատել է նաև թագավորի գրասենյակը։