Հույս ունենք՝ բոլոր կալանավորները ևս շուտով կվերադառնան տուն․ ԱՄՆ–ն ողջունում է հայ գերիների վերադարձը Հայաստան

ԱՄՆ ողջունում է հայ 5 ռազմագերիների վերադարձը Հայաստան։ Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք ողջունում ենք հայ կալանավորների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր կալանավորները ևս շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար»,- ասված է Փրայսի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստան է վերադարձրել հինգ ռազմագերի։