Թագուհի Թովմասյանը սահմանամերձ Ճամբարակի ակտիվ կանանց հետ քննարկել է համայնքի խնդիրներին ու դրանց լուծմանը վերաբերող մի շարք հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. ««ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» (Katarine program/ «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիր) ծրագրի շրջանակներում հանդիպում ունեցա Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի ակտիվ կանանց հետ:

Խոսեցինք համայնքային խնդիրների և հնարավորությունների մասին, քննարկելով մի շարք հարցեր, մասնավորապես՝
🔸ինչպես Ճամբարակն ու հարակից բնակավայրերը դարձնել տուրիստական գրավիչ գոտի,
🔸ինչ անել, որ Ճամբարակը «չծերանա». երիտասարդներն ապրեն ու արարեն իրենց ծննդավայրում,
🔸ինչպես խթանել այնտեղ բիզնեսի զարգացմանը…
Սահմանամերձ բնակավայրի կանանց վճռական տրամադրվածությունն ինձ ոգևորեց։
Ի գո՜րծ…»