ՊՆ-ում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ

Դեկտեմբերի 21-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Նշվել է, որ 2023թ-ին ակնկալվում է առավել դինամիկ համագործակցություն ռազմադիվանագիտական ոլորտում։