Ուշադրություն․ սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: