ԱՄՆ-ն և ՌԴ-ն փոխանակեցին բանտարկյալներ Բրիտնի Գրեյներին ու Վիկտոր Բուտին և պաշտոնապես ներում շնորհեցին նրանց

Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները փոխանակեցին բանտարկյալներ Վիկտոր Բուտին և Բրիտնի Գրեյներին և պաշտոնապես ներում շնորհեցին նրանց։

Սա նշանակում է, որ նրանք պարտավոր չեն իրենց պատժի մնացած մասը կրել հայրենիքում, նրանց թույլատրվում է ազատ տեղաշարժվել:

Այս մասին ասել է ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարը Տատյանա Մոսկալկովան: