«Youtube»–ի էջից հեռացվել է Անդրեի վերջին տեսահոլովակը․ ինչ է կատարվել

Հայտնի երգիչ Անդրեի սոցիալական էջերը ենթարկվել են հարձակումների։ Նա այդ մասին հայտնել է «Ինստագրամի» իր էջում` նշելով, որ «Youtube»–ի էջից հեռացվել է նաև իր վերջին տեսահոլովակը։

Օրեր առաջ երգիչը ներկայացրել էր «Ամէն. Հայր Սուրբ» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել էր Արցախում։