ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա թուրք-ադրբեջանական վաղեմի ծրագիր է. Թագուհի Թովմասյան

Մենք տեսնում ենք որ մինչ այս պահն Արցախի կենսական ճանապարհը փակ է և շարունակում է հումանիտար լրջագույն խնդիր առաջանալ: Արդեն մանկական կերերի, տակդիրների խնդիր ունենք. արդեն նկատվում է սննդամթերքի պակասուրդ կա:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Գազամատակարարման վերականգնումը  հարցի լուծում չէ, մեր գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դրա կրկնությունը հնարավորինս բացառվի: Այսօր հանդիպելու ենք Արցախի ԱԳ նախարարին, որպեսզի մանրամասն քննարկենք մեր անելիքները:

Բանակցությունների մասով պատգամվորը նշեց, որ որևէ բան չգիտի, սակայն հավելեց, որ արցախահայությունը միասնական է:

Մանրամասները՝ տեսանյութում: