Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով «Զվարթնոց»-ում չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

– Երեկ և այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, որոնք պայմանավորված են խիտ մառախուղով:

✔️Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել մեր կայքում: Ասված է հայտարարության մեջ: