Թռչնաֆաբրիկայի տնօրենից նախարար. ինչ ճանապարհ է անցել Վահե Հովհաննիսյանը

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը ֆինանսների նախարարությունը նոր ղեկավար կունենա: Խոսքը՝ նախորդ տարվա օգոստոսին նախարարի տեղակալ նշանակված Վահե Հովհաննիսյանի մասին է: Վահե Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականին, Երեւանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ունի հինգ երեխա:

Տեղեկացնենք, որ Հովհաննիսյանն իր աշխատանքային փորձը սկսել է 1999-2000 ականներից, երբ աշխատել է որպես «Հայներարտբանկ» ընկերության կառավարչական հաշվապահության վարչության մասնագետ: Ապա զբաղեցրել է «Լուսակաթ» թռչնաբուծական ֆաբրիկայի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնը: Թռչնաֆաբրիկայում Հովհաննիսյանը մեկ տարի է աշխատել: Արդյոք Հովհաննիսյանը պետական համակարգում նորեկ լինելով կկարողանա ղեկավարել Հայաստանի ֆինանսների ոլորտը, ցույց կտա ժամանակը:

Բացի այս, նորանշանակ նախարարը աշխատել է նաեւ «Ալֆա փլաս», «Օրանժ Արմենիա» ընկերություններում: Նա նաեւ փորձագետ աշխատել է Ասիական զարգացման բանկում: 2020-2021 թվականներին բազմազավակ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ասիական զարգացման բանկի, Ֆիլիպինների, տնօրենների խորհրդի, տնօրենի խորհրդականի պաշտոնը: Իսկ մինչ այդ, 2018-2019 թվականներին Հովհաննսիյանը վարչապետի խորհրդականն է եղել՝ հասարակական հիմունքներով: