Ձմռան կեսին Ադրբեջանը փակել է Արցախի միակ ճանապարհը. Թանկյանը կոչով դիմել է ՄԱԿ-ին և ԱՄՆ կառավարությանը

Հայտնի հայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակել է Արցախի շրջափակման վերաբերյալ գրառում՝ խնդրելով տարածել այն:

«Ձմռան կեսին Ադրբեջանը փակել է Արցախը աշխարհի մնացած մասին կապող միակ ճանապարհը: Եկեք դադարեցնենք Ադրբեջանի անողոք հարձակումը բնիկ հայերի նկատմամբ։

Մենք կոչ ենք անում մեր կառավարությանը և ՄԱԿ-ին դատապարտել Ալիևի բռնատիրական ռեժիմը և կազմակերպել ինքնաթիռներով հումանիտար օգնության առաքում»,- գրել է նա։