ԱԱԾ-ն հեռախոսահամար է հրապարակել գերիների և անհետ կորած անձանց ընտանիքների հարազատների համար

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների և հարազատների համար ՀՀ ԱԱԾ-ն հեռախոսահամար է հրապարակել։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ նրանք իրենց հուզող խնդիրները, առաջարկություններն արձանագրելու և միջգերատեսչական հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով կարող են զանգահարել 096-02-09-31 հեռախոսահամարին։

Անհրաժեշտության դեպքում պետք է զանգել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում։