Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, թե վաղը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ, սակայն Երևանը հրաժարվել է մասնակցել դրան: