Մանկապարտեզում՝ ինչպես հեքիաթում

Լինում է, չի լինում հեքիաթային ու կախարդական մի մոլորակ, անունը՝ <<Dolce Day Care>> մանկապարտեզ: Այստեղ հաճախող փոքրիկների օրը այնքան ջերմիկ ու հագեցած է լինում, որ տուն վերադառնալու ժամանակ նրանք փորձում են մի փոքր երկարաձգել հրաժեշտի պահը:Իսկ նրանց ամեն օրը տոն է դարձնում սիրելի Mrs. Գայանեն, ով բալիկներին շրջապատում է մայրական ջերմ սիրով ու հոգատարությամբ: Նրա բոլոր ջանքերը ուղղված են փոքրիկներին կրթելու ու դաստիարակելու դժվարին գործին:  Հմուտ ու փորձառու մանկավարժի  շնորհիվ է, որ փոքրիկների երջանիկ ընտանիքում՝ <<Dolce Day Care>> մանկապարտեզում տիրում է խաղաղություն, խինդ ու ծիծաղ, ինչպես ամենաիսկական հեքիաթում:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ Ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել Գլենդել քաղաքի <<Dolce Day Care>> մանկապարտեզի տնօրեն, սիրելի   Mrs Գայանեին՝ որդուս և իրեն վստահված բոլոր բալիկների հանդեպ ցուցաբերած մայրական հոգատարության, ջերմ վերաբերմունքի համար: Շնորհակալություն նաև սիրելի Mrs Թամարային:

Լիլիթ Ավետիսյան