Պետերբուրգում մեկնարկում Է ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Անկախ պետությունների համագործակցության ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Միջոցառումը կտևի երկու օր: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի խոսքով՝ գագաթնաժողովը պետք է լրացուցիչ ազդակ հաղորդի երկրների համագործակցության ամրապնդմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ներկա կգտնվեն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Տեղեկությունը նախօրեին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սակայն նա ընդգծել է, որ գագաթնաժողովում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի առանձին հանդիպում չի նախատեսվում։