Վճռաբեկ դատարանում նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 23-ի հրամանագրերով Վճռաբեկ դատարանում դատավորներ են նշանակվել:

Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:

Արման Թովմասյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Արման Կուրեխյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: