Միասնականության ձեր ձգտումները դատապարտված են էլի ձախողման. Լևոն Տեր-Պետրոսյանի հորոսկոպը

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանան մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով: Եվ այսպես.

ՀՀ առաջին նախագահ Լեւորն Տեր-Պետրոսյան

Ճագարի տարին աքաղաղների համար խոստանում է շատ վայրիվերումներ չանել. կյանքի ռիթմն ու ակտիվության չափաբաժինը կպահպանվի նաեւ 2023 թվականին: Ձեր իմաստուն խորհդուրները լսելու կարիք, իհարկե, միշտ կա, բայց միասնականության ձեր ձգտումները՝ առավելապաշտական նկրտումներով, դատապարտված են էլի ձախողման: Աստղերը հուշում են հետեւել Ձեր առողջությանը, շարունակել թոռների կրթության վրա գործադրվող ջանքերը:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում