Սասուն Խաչատրյանի համար հեշտ տարի չի լինի 2023-ը․ ի վերջո կգա նաև պատասխան տալու ժամանակը

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես.

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյան

Աստղագուշակի նշանով վիշապի տարում ծնված Սասուն Խաչատրյանի համար հեշտ տարի չի լինի 2023-ը․ կոռուպցիան վխտում է երկրում, իսկ հակակոռուպցիոն գործողությունների անհրաժեշտությունը գնալով կշատանա։

Մեծ հաշվով բախտավոր և շահավետ կլինի վիշապների համար, ավելի վստահ ու ընդգծված կլինեն վիշապները կարիերայի հետ կապված հարցերում։ Ձեր աշխատանքը կնկատվի, կգնահատվի ղեկավարության կողմից։ Բայց լավ կլինի հիշեք, որ շատ պարտականություններ ստանձնելուց առաջ անհրաժեշտ է ճիշտ մտածել։ Ամեն ինչ չէ, որ դուք պիտի ձեր վրա վերցնեք․ ի վերջո կգա նաեւ պատասխան տալու ժամանակը։

Հասկանալի է, որ երբեմն վրդովվում եք, ցանկանում հեռանալ աշխատասենյակից ընդմիշտ։ Բայց աստղերը հուշում են պահպանել հանգստություն եւ համբերություն։ Ընտանիքում աշխատեք շատ խոսել առօրյա հոգսերից ու պրոբլեմներից, քան ի որ այլ հարթակներում ձեր անկեղծությունը կարող է ձեր դեմ աշխատել։ Հիշեք՝ կոռուպցիան միշտ Ձեզ հետապնդելու է, քանի դեռ դուք հակում ունեք այդ մասով։

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում