22․8 հա տարածքում հրդեհներ են եղել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 22․8 հա տարածքում բռնկված հրդեհները։

Հունվարի 5-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 200 քմ,

Արարատի մարզի Նոյակերտ գյուղում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում՝ 400 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 20 հա,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1.3 հա, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Տաշիր քաղաքում՝ 5200 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 200 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 5000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 3000 քմ։